Thursday, November 24, 2011

ԱՇՈՒՆԸ ՄԵՐ ԱՉՔԵՐՈՎ

     2011թ.-ի նոյեմբերի 4-ին Երևանի թիվ 170 ավագ դպրոցում տեղի ունեցավ աշնանը նվիրված փոքրիկ միջոցառում: 

Monday, October 10, 2011

Երևանի հ. 170 դպրոցը հիմնադրվել է 1976թ.:
Գտնվում է   Ավան թաղամասում,Թումանյան 3 հասցեում

 Ավան համայնքի գողտրիկ  մի անկյունում  ծաղկում  և մանկական ու
պատանեկան առօրյայով  առ  լեցուն գործում է հ. 170 ավագ դպրոցը:Չնայած  դպրոցն  ավագ  դպրոց է,այնտեղ ,առայժմ, սովորում են նաև  3-րդից  9-րդ դասարանի  աշակերտներ
Բարձրակարգ և կազմակերպված  ուսուցչական կոլեկտիվի  և  գործունյա  տնօրեն` Ա.Հայրյանի  շնորհիվ  դպրոցն օրեցօր  բարձունքներ է նվաճում  և' կրթական,և'սպորտային ասպարեզներում:Դպրոցի շախմատի թիմը կազմող4 աշակերտները  մասնակցելով  քաղաքային  մրցումներին` հաղթել  և պարգևատրվել են գավաթով:
       Շրջանավարտների մեծ մասը կրթությունը շարունակում է բարձրագույն ուսումնական հաստատություններում:  Դպրոցի շահագործումից  առայսօր,յուրաքանչյուր տարի այն հագեցվել է ուսումնական հաստատության  ժամանակի պահանջներին  համապատասխանող նյեւթատեխնիկական հարմարանքներով:Բաղկացած է  6 մասնաշենքից,դասասենյակները  ընդարձակ են  և  լուսավոր,ապահովված  ջեռուցման  համակարգով:Մասնախմբերն  ապահովված են  համապատասխան կաբինետներով:
      Դպրոցն ունի կրթական չափանիշներին համապատասխան կահավորված տարրական դասարաններ, համակարգչային դասասենյակներ, հարուստ գրադարան,   մարզադաշտ,մարզադահլիճ,  նիստերի  դահլիճ,  բուֆետ,բուժկետ, ֆիզիկայի,քիմիայի  կաբինետներ`պատշաճ հագեցվածությամբ:Կաբինետների  տեխնիկական սարքավորումներով  հագեցումը  գտնվում է տնօրինության և դպրոցի խորհրդի աշխատանքային    տեսադաշտում:
          Դպրոցում իրականացվում է ռուսաց լեզվի, ինչպես նաև անգլերենի և ֆրանսերենի խորացված ուսուցում:Ավագ դպրոցում  աշակերտների  ուսուցումը  տարվում է  հոսքերով` հումանիտար, տնտեսագիտական, բնագիտական, ֆիզմաթ: 

            Դպրոցն ընդգրկված է ներառական  կրթության  ծրագրում, ծրագրում   ներառված  աշակերտները  28-ն  են`տարբեր  խնդիրներով: Որոնց  հետ  աշխատում  է  մասնագիտական  խումբը`լոգոպեդ,հոգեբան, սոցաշխատող:
     


ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԵՐԸ ՄԵՐ ԴՊՐՈՑՈՒՄ

  2011թ.-ի սեպտեմբերի 14-ին Երևանի Ավան վարչական շրջանի թիվ 170 ավագ դպրոցի 10-12-րդ դասարաններում   տեղի ունեցավ դասարանական խորհուրդների անդամների և նրանց նախագահների ընտրություն` նախապես կազմված քվեաթերթիկների հիման վրա: