Wednesday, March 22, 2017

Պոեզիայի միջազգային օրը մեր դպրոցում...




Մարտի 21-ին անկացվեց միջդասարանական ասմունքի մրցույթ, որն ամբողջությամբ նվիրվեց կանանաց միամսյակին
Հիանալի էր...Սիրո ու գարնանային շունչն էր թեվածում դահլիճում:բարձրաճաշակ երաժշտություն ու բանաստեղծությունների գեղեցիկ ընտրանի: Կարելի է ասել այն մրցույթ չէր, այլ միջոցառում :

Friday, February 24, 2017

 Փետրվարի 17-ը գիրք նվիրելու օր է

Մեզանից շատ-շատերը գրքի հետ ծանոթացել ու մտերմացել են հենց թումանյանական հեքիաթներով, մանկական բանաստեղծություններով, անմահ քառյակներով, պոեմներով...
Փետրվարի 17-ը գիրք նվիրելու օր է գիրք նվիրելու տոնը բազմախորհուրդ է. այն հիշեցնում է մեզ, որ պետք է ճանաչենք գրքի արժեքը, ընթերցենք ու եթե ոչ հաճախ, ապա տարվա մեջ գեթ մեկ օր մեկական գիրք նվիրենք մեր մտերիմներին, հարազատներին: Կարող ենք նվիրել մեր կարդացած ու չկարդացած, հին ու նոր գրքերը` դրանով մեկ անգամ ևս հիշեցնելով, որ գիրքը միտք է ու հոգի, որ այն մեզ նվիրում է վայելքի անմոռաց րոպեներ ու ժամեր: Գիրք նվիրելով` ինքներս մեզ և մեր շրջապատին նվիրում ենք հոգևոր հաղորդակցման հաճելի ու անմոռաց պահեր: 
Նվիրեք միմյանց գրքեր ու արթուն պահեք ձեր մեջ ընթերցողին:



        Շնորհավոո՜ր...Այսօր Մայրենի լեզվի միջազգային օրն է...
«Մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում, իսկ օտար լեզվինը՝ սովորում, հասկանում, հիշում…»
Ավետիք Իսահակյան
1999 թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակեց Մայրենի լեզվի միջազգային օր` ի նպաստ մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման։ 
Լեզուն յուրաքանչյուր ազգի ինքնակերտման կարևորագույն գրավականներից մեկն է, նրա գոյության վկայագիրը: Մեր ժողովրդի համար մայրենի լեզուն ազգապահպան նշանակություն ունի, ինչպես հավատքը, մշակույթն ու հայ ընտանիքը:








                                            
                 


Շնորհավո՜ր տոնդ, հա՛յ զինվոր:

Հունվարի 28-ը ՀՀ զինված ուժերի օր...
Հայկական բանակն արդեն 25 տարեկան է, և մեր դպրոցը մեծ շուքով և հպարտությամբ նշեց այս կարևորագույն իրադարձություններից մեկը: Այսօր` մեր հաղթական բանակի օրը, մեծ տոն է, և առիթ` հիշելու նրանց, ովքեր Արցախի և Հայաստանի սահմանների պաշտպանությունը կազմակերպեցին և իրականացրին անհավանական թվացող ճիգերի գնով, իսկ հարկ եղած դեպքում` նաև կյանքի գնով։ Նրանք դարձան օրինակ և չափանիշ հետագա սերունդների համար, ինչպես նրանց համար օրինակ ու չափանիշ էին եղել իրենց հայրերն ու պապերը Երկրորդ աշխարհամարտի օրերին։ Մենք խոնարհվում ենք նրանց հիշատակի առջև, ովքեր պարտադրված գոյապայքարը վերածեցին փառահեղ ազատամարտի։