Sunday, March 18, 2012




Հ.170ԴՊՐՈՑԸ"ՀԱՅ ԱՍՊԵՏ"ԽԱՂՈԻՄ

Ամանորյա անհոգ ու զվարճալի օրերից հետո հ. 170 ավագ դպրոցի աշակերտներին ապասում էին հուզառատ ու հետաքրքիր օրեր: Նրանք պետք է նախապատրաստվեին <<Հայ ասպետ>> ինտելեկտուալ խաղին: դպրոցի փորձառու և հմուտ ուսուցիչների ջանադիր աշխատանքներից հետո` փետրվարի 25-ին կայացավ խաղը:Դպրոցից ընտրված խաղի մասնակիցներն էին`Նիկողոսյան Լիլիթը, Ազատյան Կարենը, Ղազարյան Սոնան, Մովսիսյան Ժիրայրը, Ասատրյան Ալբերտը, Միրզախանյան Հարությունը և թիմի ավագ Ենոքյան Էդուարդը:Խաղի օրը մեր թիմը մրցեց Արագածի և Վեդիի թիմերի հետ: Արագածի թիմը վաստակեց 17 (նվազագույն) միավոր, Վեդիի թիմը քիչ էր զիջում մեր թիմին և վաստակեց  56 միավոր, իսկ մեր թիմը առավելագույն` 59 միավոր: Որպես հաղթող թիմ մենք  պարգևատրվեցինք ՀՀ քարտեզով և գրքերով: Մեր թիմից ընտրվեցին Լիլիթը և Էդուարդը <<Հայ ասպարեզ>> խաղին մասնակցելու համար: