Երևանի հ. 170 դպրոցը հիմնադրվել է 1976թ.:
Գտնվում է Ավան թաղամասում,Թումանյան 3 հասցեում
Ավան համայնքի գողտրիկ մի անկյունում ծաղկում և մանկական ու
պատանեկան առօրյայով առ լեցուն գործում է հ. 170 ավագ դպրոցը:Չնայած դպրոցն ավագ դպրոց է,այնտեղ ,առայժմ, սովորում են նաև 3-րդից 9-րդ դասարանի աշակերտներ
Բարձրակարգ և կազմակերպված ուսուցչական կոլեկտիվի և գործունյա տնօրեն` Ա.Հայրյանի շնորհիվ դպրոցն օրեցօր բարձունքներ է նվաճում և' կրթական,և'սպորտային ասպարեզներում:Դպրոցի շախմատի թիմը կազմող4 աշակերտները մասնակցելով քաղաքային մրցումներին` հաղթել և պարգևատրվել են գավաթով:
Շրջանավարտների մեծ մասը կրթությունը շարունակում է բարձրագույն ուսումնական հաստատություններում: Դպրոցի շահագործումից առայսօր,յուրաքանչյուր տարի այն հագեցվել է ուսումնական հաստատության ժամանակի պահանջներին համապատասխանող նյեւթատեխնիկական հարմարանքներով:Բաղկացած է 6 մասնաշենքից,դասասենյակները ընդարձակ են և լուսավոր,ապահովված ջեռուցման համակարգով:Մասնախմբերն ապահովված են համապատասխան կաբինետներով:
Դպրոցն ունի կրթական չափանիշներին համապատասխան կահավորված տարրական դասարաններ, համակարգչային դասասենյակներ, հարուստ գրադարան, մարզադաշտ,մարզադահլիճ, նիստերի դահլիճ, բուֆետ,բուժկետ, ֆիզիկայի,քիմիայի կաբինետներ`պատշաճ հագեցվածությամբ:Կաբինետների տեխնիկական սարքավորումներով հագեցումը գտնվում է տնօրինության և դպրոցի խորհրդի աշխատանքային տեսադաշտում:
Դպրոցում իրականացվում է ռուսաց լեզվի, ինչպես նաև անգլերենի և ֆրանսերենի խորացված ուսուցում:Ավագ դպրոցում աշակերտների ուսուցումը տարվում է հոսքերով` հումանիտար, տնտեսագիտական, բնագիտական, ֆիզմաթ:
Դպրոցն ընդգրկված է ներառական կրթության ծրագրում, ծրագրում ներառված աշակերտները 28-ն են`տարբեր խնդիրներով: Որոնց հետ աշխատում է մասնագիտական խումբը`լոգոպեդ,հոգեբան, սոցաշխատող: