Շնորհավո՜ր տոնդ, հա՛յ զինվոր:
Հունվարի 28-ը ՀՀ զինված ուժերի օր...Հայկական բանակն արդեն 25 տարեկան է, և մեր դպրոցը մեծ շուքով և հպարտությամբ նշեց այս կարևորագույն իրադարձություններից մեկը: Այսօր` մեր հաղթական բանակի օրը, մեծ տոն է, և առիթ` հիշելու նրանց, ովքեր Արցախի և Հայաստանի սահմանների պաշտպանությունը կազմակերպեցին և իրականացրին անհավանական թվացող ճիգերի գնով, իսկ հարկ եղած դեպքում` նաև կյանքի գնով։ Նրանք դարձան օրինակ և չափանիշ հետագա սերունդների համար, ինչպես նրանց համար օրինակ ու չափանիշ էին եղել իրենց հայրերն ու պապերը Երկրորդ աշխարհամարտի օրերին։ Մենք խոնարհվում ենք նրանց հիշատակի առջև, ովքեր պարտադրված գոյապայքարը վերածեցին փառահեղ ազատամարտի։
No comments:
Post a Comment