Փետրվարի 17-ը գիրք նվիրելու օր է
Մեզանից շատ-շատերը գրքի հետ ծանոթացել ու մտերմացել են հենց թումանյանական հեքիաթներով,
մանկական բանաստեղծություններով,
անմահ քառյակներով,
պոեմներով...
Փետրվարի 17-ը գիրք նվիրելու օր է գիրք նվիրելու տոնը բազմախորհուրդ է. այն հիշեցնում է մեզ, որ պետք է ճանաչենք գրքի արժեքը, ընթերցենք ու եթե ոչ հաճախ, ապա տարվա մեջ գեթ մեկ օր մեկական գիրք նվիրենք մեր մտերիմներին, հարազատներին: Կարող ենք նվիրել մեր կարդացած ու չկարդացած, հին ու նոր գրքերը` դրանով մեկ անգամ ևս հիշեցնելով, որ գիրքը միտք է ու հոգի, որ այն մեզ նվիրում է վայելքի անմոռաց րոպեներ ու ժամեր: Գիրք նվիրելով` ինքներս մեզ և մեր շրջապատին նվիրում ենք հոգևոր հաղորդակցման հաճելի ու անմոռաց պահեր:
Նվիրեք միմյանց գրքեր ու արթուն պահեք ձեր մեջ ընթերցողին:

Շնորհավոո՜ր...Այսօր Մայրենի լեզվի միջազգային օրն է...
«Մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում, իսկ օտար լեզվինը՝ սովորում, հասկանում, հիշում…»
Ավետիք Իսահակյան
Ավետիք Իսահակյան
1999 թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի
21-ը հռչակեց Մայրենի լեզվի միջազգային օր` ի նպաստ մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման։
Լեզուն յուրաքանչյուր ազգի ինքնակերտման կարևորագույն գրավականներից մեկն է, նրա գոյության վկայագիրը: Մեր ժողովրդի համար մայրենի լեզուն ազգապահպան նշանակություն ունի, ինչպես հավատքը, մշակույթն ու հայ ընտանիքը:

No comments:
Post a Comment